ԱՅԼ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Wejeco կենդանիների հյուրատունն հյուրընկալում է նաև թռչունների, գրպանի կենդանիների և ընտրյալ էկզոտիկ կենդանիների, որոնց Դուք կվստահեք: Հաճախ դժվար է լինում գտնել կենդանու համար այնպիսի հյուրատուն,որը կհամապատասխանի Ձեր յուրօրինակ կենդանու պահանջներին ՝ հատկացնելով բավականաչափ ուշադրություն նրա կարիքներին: Մեր աշխատակիցները շարունակաբար կհսկեն Ձեր կենդանուն և կհոգան առաջացած ցանկացած խնդրի մասին:
Մեր իրերը մանրէազերծվում են համարները հանձնելուց անﬕջապես հետո՝ նախքան հաջորդ հյուր կստանա համարը: Իսկ սենյակների մանրակրկիտ մաքրումը կատարվում է աﬔն օր կամ ըստ Ձեր հրահանգների՝ կապված Ձեր կենդանու առանձնահատկությունների հետ: Խնդրում ենք բերել կենդանու տեղափոխման վանդակը/արկղը, հատուկ սնունդը, անկողինը և խաղալիքները՝ կենդանու գիշերակացը հնարավորինս առանց սթրեսի անցկացնելու համար։
Եթե Դուք ունեք բաք կամ ակվարիում, կամ Ձեր կենդանուն անհրաժեշտ է ջերմային հատուկ պայմաններ, նախապես հարցրե՛ք մեր աշխատացկին, թե ինչ պետք է բերեք Ձեզ հետ:Մենք կտրամադրենք անհրաժեշտ ամեն բան՝ հոգալու Ձեր փոքրիկ բարեկամի հատուկ կարիքները և հնարավորինս հաճելի դարձնելու նրա առօրյան մեզ մոտ:
Դուք կարող եք ամեն օր այցի գալ Ձեր կենդանուն, իսկ մեր աշխատակիցներին հաճելի կլինի զրուցել Ձեզ հետ նրա մասին: Որպեսզի կարողանանք հնարավորինս անթերի կազմակերպել Ձեր կենդանու հանգիստը, խնդրում ենք ամրագրել համարները նախապես, հատկապես արձակուրդների շրջանում:
Դուք կարող եք վայելել Ձեր հանգիստը՝ վստահ լինելով, որ Ձեր կենդանին ապահով ձեռքերում է, նրան ցուցաբերում են յուրահատուկ ուշադրություն, քանի որ մեր փորձառու աշխատակիցները անհատական սեր ու հոգածություն են ցուցաբերում յուրաքանչյուր կենդանու հանդեպ: