



Ծառայություններ 




ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
Ձեր կենդանին ընտանիքի սիրված անդամերից է: Մենք դա լիովին հասկանում ենք, այդ պատճառով փորձում ենք այդ ժամանակահատվածում նրան դարձնել նաև մեր ընտանիքի սիրված անդամերից մկը՝ անկախ այն բանից, նա մեզ մոտ հյուրընկալվում է մեկ օրով, թե ողջ արձակուրդի ընթացքում:
ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔ
Ցերեկային խնամքը ձեր կենդանու խաղային ժամանցն է վանդակից դուրս՝ ազատ մջավայրում ՝ մե աշխատակցի անմիջական հսկողությամբ: Երեք խաղահրապարակներում շներն առանձնացվում են ըստ իրենց չափսերի՝ փոքր, միջին և մեծ շներ: Ցերերկային խնամքի ծառայությունը հասանելի է առավոտյան 9:00-ից մինչև 22:00: Ձեր փոքրիկ կենդանին հաճելի օր կանցկացնի Wejeco կենդանիների հյուրատանը: Մենք առաջարկում ենք ոչ միայն փակ խաղային տարածք, այլ նաև բաց խաղահրապարակ: Փակ խաղային տարածքն ունի հարմարավետ ռետինե հատակ, իսկ բաց խաղահրապարակը ծածկված է EasyTurf արհեստական խոտով՝ ապահովելով ձեր կենդանու անվտանգ խաղը: Մեզ համար առաջնայինն անվտանգությունն է: Բոլոր շները դասակարգվում են ըստ իրենց չափսերի և բնավորության առանձնահատկությունների: Ե՛վ շները, և՛ կատուները գտնվում են մեր անձնակազﬕ մշտական հսկողության տակ:





ՕՐԱԿԱՑ
Օրակաց ծառայությունն առաջարկվում է այն շների համար, որոնք ունեն
հատուկ ուշադրության կարիք կամ շփվող չեն: Այս խմբի մեջ են մտնում ամաչկոտ շները, էստրուս(սեռական ցանկության) շրջանում գտնվող էգերը, դեռահաս արուները, ծեր շները և շներ, որոնք չեն կարողանում շփվել այլ շների հետ: Շքեղ առանձնահամարում ﬔր աշխատակիցը կիրականացնի 30 րոպեանոց երկու խաղային ծրագիր: Այս ծառայությունը հասանելի է ժամը 9.00-22.00: Ընտրելով այս այս փաթեթը՝ Ձեր կենդանուն կպարգևեք շքեղ համարում մնալու հաճույքը, ինչպես նաև օրվա ընթացքում երկու և ավել անգամ բացօթյա խաղային զբոսանք, որի ժամանակ կենդանին կհոգա նաև բնական կարիքները:
Այս փաթեթը այն կենդանիների համար է, որոնք.
1. Չափից դուրս ամաչկոտ կենդանիներ, որոնք չեն շփվում այլ
կենդանիների հետ:
2. Կենդանիներ, որոնք ագրեսիվություն են ցուցաբերում այլ կենդանիների
հանդեպ նոր կամ անծանոթ միջավայրում:
3. Ծեր կենդանիներ, որոնք դժվարությամբ են շարժվում:
4. Արուներ, որոնք ամորձատված չեն
5. Էգեր, որոնք սեռական ցանկության շրջանում են:
WPH առաջարկում է նաև օրակացի ծառայություն այն կատուների համար, որոնք ուզում են օրվա ընթացքում խաղալ և ձեռք բերել նոր ընկերներ: Անհատական, դասական համարը, որը ներառում է մեկժամյա խաղային ծրագիր մեր աշխատակցի հսկողությամբ, հասանելի է 9:00-ից մինչ 22:00:
Առաջին անգամ եք Wejeco կենդանիների հյուրատանը: Ներբեռնե՛ք նոր հյուրերի համար նախատեսված հայտն այստեղ: Կարող եք նաև Ձեր այցից առաջ գրել մեզ կամ ներկայացնել հայտն անձամբ: Հ.Գ. Մեր բոլոր աշխատակիցներն ունեն առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին հավաստագիր:
ԽՆԱՄՔԻ ՍՐԱՀ & ՍՊԱ ԿԵՆՏՐՈՆ
Բոլորն են ցանկանում լինել խնամված, որպեսզի օրվա ընթացքում իրենց փայփայեն ու պարզապես երես տան: Այստեղ՝ Wejeco կենդանիների հյուրատանը, մենք առաջարկում ենք ընտանի շների և կատուների խնամքի և հարդարման լավագույն ծառայությունները մեր ՍՊԱ և խնամքի սրահներում:
Wejeco կենդանիների հյուրատունն առաջարկում է խնամքի անմոռանալի պրոցեդուրա: Այն ներառում է ամենաօգտակար և երիտասարդեցնող ծառայությունները, ինչպես նաև արոմաթերապիա՝ հատուկ ընտրված երաժշտացանկով, որն ունի հանգստացնող ազդեցություն:
Wejeco կենդանիների հյուրատան՝ բարձր մասնագիտական որակավորում ունեցող ոճաբանների օգնությամբ ձեր կենդանիները կունենան անկրկնելի տեսք: Մենք առաջարկում ենք յուրահատուկ կտրվածքներ, մազերի հարդարում և ներկում:
Մեզ մոտ բոլոր նյութերը, շամպունները և կոնդիցիոներները ունեն օրգանական ծագում: Լոգանքի ծառայությունը ներառում է ցնցուղով լոգանք, մազերի չորացում տաք օդով:
Այս փաթեթը ներառում է հարդարման և խնամքի ամբողջական ծառայություն: Ձեր կենդանուն կլողացնեն ցնցուղով և ձեռքի նուրբ փաղաքշանքով կչորացնեն մազերը: Այնուհետև Ձեր կենդանուն կմատուցվի մազերի հարդարման և ոճաբանի ծառայությունը: Եվ սա՛ դեռ ամենը չէ: Մենք կմաքրենք Ձեր կենդանու ատամները, կկտրենք և կհարդարենք եղունգները:
Ունեցե՛ք շլացուցիչ եղունգներ: Վայելեք թաթերի հանգստացնող լոգանք և մերսում: Մենք կկտրենք, կհարդարենք և կատարյալ կդարձնենք Ձեր եղունգները:






























Լիցքաթափվե՛ք
Wejeco կենդանիների հյուրատունը գերազանց լուծում է ձեր կենդանու խնամքի համար, երբ Դուք ցանկանում եք ճանապարհորդել, կամ եթե ունեք ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ:
Մենք կհոգանք Ձեր կենդանու մասին, եթե օրվա ընթացքում Ձեզ մոտ անսպասելի գործեր են առաջացել, կամ պարզապես անհրաժեշտ է նրան զբոսանքի տանել: Ձեր կենդանիները իրենց ծանոթ միջավայրը չեն լքի և կլինեն ապահով ու երջանիկ: Եթե կարծում եք, որ Ձեր կենդանուն անհրաժեշտ է էլ ավելի շատ խնամք և հոգատարություն, զանգե՛ք մեզ այս համարով և իմացե՛ք ավելին ﬔր ծառայությունների մասին:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԱՅԱԿ
Wejeco-ն նաև առաջարկում է տնային այցի ծառայություն: Ձեր կենդանին չի լքի իրեն ծանոթ միջավայրը, իսկ մեր աշխատակիցը պարբերաբար կայցելի նրան՝ հետևելու և կերակրելու համար: Բացի կերակրելուց, անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք նաև բուժում և զբոսանք առավոտյան կամ երեկոյան ժաﬔրին:



WEJECO PH ՏԱՔՍԻ
Մենք ապահովում ենք հարմարավետ և ոչ լարված միջավայր Ձեր կենդանու համար: Նրանք կարող են մնալ և ճանապարհորդել միասին տեղափոխման ընթացքում :