Սենյակներ և Համարներ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ եմ բերում իմ կենդանու հետ Wejeco կենդանիների հյուրատուն գալու օրը:
Սնունդ և անուշեղեն
Կատվի տեղափոխման արկղ
Դեղորայք
Վզկապ
Ծաﬔլու կոպիտ խաղալիք (նոր կամ
թարմ վիճակում)
Միանգամյա օգտագործման շապիկ, որի վրա զգացվում է Ձեր հոտը Որևէ առարկա, ինչին կենդանին զգայական կապվածություն ունի Wejeco կենդանիների հյուրատան հաճախորդները հնարավորություն ունեն կենդանիների հետ բերել սնունդ կամ վստահել մեզ սննդակարգի ընտրության հարցում: Եթե ցանկանում եք ինքներդ բերել սնունդը, ապա պետք է տեղադրեք ուտելիքը առանձին Ziploc տոպրակում կամ տարրայում և դրանց վրա նշեք Ձեր կենդանու անունը:
Մեզ մոտ եղած տեսականուց Ձեր ցանկությամբ ընտրված սնունդը օրը մինչև երեք անգամ կտրամադրվի Ձեր կենդանուն լրացուցիչ վճարի դիմաց ապա պետք է մեզ տեղեկացնեք, թե արդյոք Ձեր կենդանին ստանում է ճիշտ չափաբաժնով սնունդ յուրաքանչյուր ճաշին: Նման նախազգուշական միջոցները զերծ կպահեն Ձեր կենդանուն ստամոքսի հետ կապված անցանկալի խնդիրներից: Խնդրում ենք հաշվի առնել, որ յուրաքանչյուր ճաշ ունի իր գինը և պահանջվում է լրացուցիչ վճարում։
Կենդանիները կերակրվում են օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Սակայն, ըստ Ձեր պահանջի, կարող ենք ավելացնել նաև կեսօրյա հետճաշիկ: Ծառայության լիարժեք մատուցման համար, խնդրում ենք Ձեզ թողնել մանրակրկիտ գրավոր ցուցումներ ﬔր՝ Overnight Check-In Form բաժնում: Անհրաժեշտության դեպքում մեր
աշխատակիցները կենդանիներին կտան ներքին ընդունման կամ տեղային օգտագործման դեղամիջոցներ: Դեղորայքի տուփերը պետք է լինեն ամբողջական և չﬖասված: Տուփի վրա փակցված լինի թուղթ, որի վրա գրված կլինի կենդանու անունը։
Wejeco կենդանիների հյուրատուն կարող եք բերել Ձեր կենդանու ռետինե խաղալիքը, եթե այն գտնվում է նոր կամ համարյա նոր վիճակում: Սա կարևոր հանգամանք է, քանի որ այս դեպքում մեր աշխատակիցները կարող են հետևել խաղալիքի տեսքին: Օրինակ, գտնված խաղալիքի վրա որոշ մասերի բացակայությունից կարող ենք ենթադրել, որ կենդանին , հնարավոր է, կուլ է տվել դրանք: Այդ դեպքում կցուցաբերվի անհետաձգելի անասնաբուժական օգնություն:
Wejeco Կենդանիների հյուրատուն այցելող կատուները պետք է ժամանեն տեղափոխման արկղում և մեկնեն հյուրանոցից նույն կերպ: Ձեր կատուն պետք է լինի տեղափոխման արկղում մինչև համար հասնելը: Նախազգուշական այս քայլերն արվում են՝ ապահովելու Ձեր և մեր մյուս հյուր կենդանիների անվտանգությունը: Wejeco  կենդանիների հյուրատունը թույլ է տալիս, որպեսզի կենդանու հետ բերեք նաև Ձեր որևէ հագուստ, որի վրա առկա բույրը կօգնի կենդանուն հաղթահարել Ձեզ հետ բաժանման կարոտը: Մենք թույլ կտանք, որպեսզի այդ շորը մշտապես լինի կենդանու մոտ, իսկ ծամելու դեպքում՝ ﬔր աշխատակիցը կպարզի՝ արդյոք կտորն ամբողջական է, թե, հնարավոր է, կենդանին կուլ է տվել ﬕ մաս, և  արձյալ կդիﬕ անասնաբույժի օգնության: Ձեզ հետ բերած բոլոր  առարկաները պետք է գրանցել հյուրատուն ժամանելիս՝ հաստատելու,  որ այդ առարկաները առկա եղել են կենդանու՝ հյուրատանը գտնվելու ժամանակ և հյուրատնից մեկնելիս: 

Մեզ մոտ հանգստացող բոլոր կենդանիներին մշտապես հսկում է հյուրատան աշխատակիցը` օրը 24 ժամ, տարին 365 օր:
Գիշերակաց Wejeco կենդանիների հյուրատանը:

• 24-ժամյա հսկողություն
• Աﬔնափափուկ ներքնակները
• Մաքուր, հարմարավետ մահճակալ
• Դռներ, այլ ոչ թե վանդակներ
• Ամենօրյա մաքրման ծառայություն և թարմացվող սպիտակեղեն
• Օդամաքրում
• Մշտապես ֆիլտրվող ջուր
• Համարի սպասարկում, մինչև 3-անգամյա սնունդ
• Սնունդը մատուցվում է ըստ կենդանու տիրոջ հրահանգների
• Մեզ մոտ եղած տեսականուց Ձեր ցանկությամբ ընտրված սնունդը օրը մինչև երեք անգամ կտրամադրվի Ձեր կենդանուն լրացուցիչ վճարի դիմաց
• Հանգստացնող երաժշտություն
• Հեռուստացույց, կենդանիներիի համար հետաքրքիր ֆիլմեր և շոուներ
• Ցերեկային խնամքի խաղեր աշխատակցի հսկողությամբ՝ 8:00-21:00
• Ընտրե՛ք անհատականացված մեր ծառայությունների լայն տեսականուց Ձեզ հարմար տարբերակը
• Ստեղծե՛ք Ձեր Wejeco պատմությունը:

• 24-ժամյա հսկողություն
• Երկհարկանի անհատական տնակ ﬕ քանի հարկերով
• Յուրաքանչյուր տնակ ունի անհատական օդափոխության համակարգ
• Դռներ, այլ ոչ թե վանդակներ
• Ամենափափուկ ներքնակները
• Մաքուր, հարմարավետ մահճակալ
• Տեսարան դեպի ակվարիում
• Կեղտի համար նախատեսված անհատական արկղ
• Սենյակի ամենօրյա մաքրման ծառայություն և կեղտի անհատական արկղի մաքրում՝ըստ անհրաժեշտության
• Հանգստացնող երաժշտություն
• Համարի սպասարկում՝ մինչև 3-անգամյա սնունդով
• Սնունդը մատուցվում է՝ ըստ տիրոջ հրահանգների
• Մեզ մոտ եղած տեսականուց Ձեր ցանկությամբ ընտրված սնունդը օրը մինչև երեք անգամ կտրամադրվի Ձեր կենդանուն լրացուցիչ վճարի դիմաց
• Մշտապես ֆիլտրվող ջուր
• Ընտրե՛ք մեր անհատականացված ծառայություններից մեկը
• Ստեղծե՛ք Ձեր Wejeco պատմությունը:

Շները աշխույժ կենդանիներ են և սիրում են կոպիտ և անկարգ խաղեր: Մեր աշխատակիցները մշտապես զգոն հետևում են՝ պատրաստ միջամտելու, երբ նրանց խաղը դառնում է անկառավարելի և վտանգավոր: Շներն օգտագործում են իրենց ժանիքները՝ բռնելու կամ խաղալու ուրիշ շների հետ: Նրանք կծոտում են մյուս շների պարանոցը խաղի ժամանակ: Աննշան ﬖասվածքները, ինչպես օրինակ քերծվածքները, կտրվածքները կամ պակասող մազերը հնարավոր երևույթներ են: Երբեմն նոր ծանոթացած շները չեն ընկերանում, և հնարավոր է նրանք սկսեն կռվել: Մեր փորձառու և պատրաստված աշխատակիցները կկանխեն ցանկացած նմանատիպ երևույթ, կռիվ և անհաշտություն շների միջև:
Մենք խստագույնս հետևում ենք սանիտարահիգենիկ բոլոր նորմերին և պահպանում դրանք ամենայն լրջությամբ: Այնուամենայնիվ, այս խաղերի հետևանքով Ձեր շունը կարող է վարակվել ինչ-որ հիվանդությամբ: Դա հնարավորինս կանխելու համար բոլոր շները մշտապես վերահսկվում են:
Վնասվածք ստանալու դեպքում՝ Ձեր շանը կցուցաբերվի անհրաժեշտ առաջին օգնություն և բժշկական միջամտություն մեր վերապատրաստված մասնագետների կողﬕց: Իսկ լուրջ ﬖասվածքի դեպքում կենդանուն անհապաղ կտեղափոխեն մոտակա անասնաբուժական կլինիկա:

Մեր բոլոր աշխատակիցներն անցել են
վերապատրաստում և ունեն բարձր
որակավորում այս ոլորտում: Նրանք կարող
են միանգամից նկատել կենդանու վարքի
կամ առողջական վիճակի ցանկացած շեղում:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես
կապ ենք հաստատում կենդանու տիրոջ հետ,
իսկ կենդանուն տեղափոխում կլինիկա:

Wejeco Կենդանիների հյուրատուն այցելող մեր բոլոր շնիկները պետք է ստացած լինեն հետևյալ պատվաստուﬓերը
◦ Հակակատաղախտ- Ձագուկները՝ ընթացիկ տարում, հասուն շները՝ վերջին երեք տարում
◦ DHPP — Ընթացիկ տարում
◦ Բորդետելլա- Ընթացիկ վեց ամսում 16 շաբաթական (4 ամսական) բոլոր շնիկները պետք է ներկայացնեն ապացույց / փաստաթուղթ/ պատվաստում ստացած լինելու վերաբերյալ:
Ձագուկները պետք է լինեն առնվազն 12 շաբաթական և ստացած լինեն իրենց պատվաստումների առաջին երկու խումբը՝ ներառյալ Բորդետելլան:
Դուք կամ Ձեր շնիկին հսկող անասնաբույժը կարող եք ուղարկել պատվաստման մասին փաստաթղթերը info@wejeco.com էլ. հասցեին, կամ բերել անմիջապես Wejeco Կենդանիների հյուրատուն:

Wejeco Կենդանիների հյուրատուն այցելողփիսիկները պետք է ստացած լինեն հետևյալ պատվաստումները.
◦ Հակակատաղախտ- Ձագուկները՝ ընթացիկ տարում, հասուն կատուները՝ վերջին երեք տարում
◦ FVRCP – Ընթացիկ տարում
◦ Կատվի լեյկոզի դեմ պատվաստում — Ընթացիկ տարում
Դուք կամ Ձեր կատվին հսկող անասնաբույժը կարող եք ուղարկել պատվաստման մասին փաստաթղթերը info@wejeco.com էլ. հասցեին, կամ բերել անմիջապես Wejeco Կենդանիների հյուրատուն:

Այլ պահանջներ
Ներքին մակաբույծների լիարժեք բացակայությունը հաստատելու նպատակով Wejeco Կենդանիների հյուրատունը պահանջում է, որպեսզի բոլոր կենդանիներն ունենան կղանքի անալիզի պատասխան՝ արված վերջին մեկ տարում կատուների համար, և վերջին 6 ամսում՝ շների համար:
Մեր հյուրատանը հյուրընկալվող ցանկացած չորքոտանի պետք է ստանա Nitenpyram-ի մեկ դեղաչափ՝ զերծ մնալու հնարավոր լվային վարակներից: Բոլոր կենդանիները պետք է ենթարկվեն ամենամսյա հետազոտության լվերի և տիզերի դեմ: Այս խիստ ընթացակարգը միտված է՝ ապահովելու հյուրատան մաքրությունն ու մանրէազերծ միջավայրը, որպեսզի մեզ այցելող յուրաքանչյուր կենդանի խաղա և իր ժամանակն անցկացնի առողջ միջավայրում:

Մեզ մոտ գործում է չեղարկման ճկուն քաղաքականություն: Ընդամենն անհրաժեշտ է 24 ժամ առաջ ծանուցել այդ մասին:
Գերծանրաբեռնված օրերին անհրաժեշտ է ծանուցել 3 օր առաջ, այլապես Ձեզանից կգանձվի 15$ ամրագրման ժամանակ վճարված գումարից:

Մենք անկասկած ընդունում ենք նրանց: Այնուամենայնիվ, այս փոքրիկները ﬕ փոքր ավելի աշխույժ են՝ լի էներգիայով: Այդ պատճառով նրանց կխմբավորենք առանձին, որպեսզի նրանք հաճելի ժամանակ անցկացնեն միասին մեր աշխատակիցների հսկողությամբ: Նրանց համար կլինի առանձին օրակարգ:

Ընդհանրապես բոլոր ընտանի կենդանիները կարող են հյուրընկալվել մեզ: Այս էգերը կմնան իրենց առանձին համարում աշխատակցի ուղեկցությամբ: Նրանց համար նախատեսվում են նաև խաղային հանդիպումներ այլ էգերի հետ: Քանի որ նրանց հավանաբար անհրաժեշտ կլինի լրացուցիչ մաքրություն և ուշադրություն, անհրաժեշտ է նաև լրացուցիչ վճար այդ ծառայությունների համար:

Մենք կհոգանք, որպեսզի Ձեր կենդանին ժամանակին և ճշգրիտ չափաբաժնով ընդունի իր դեղերը: Ձեզանից պահանջվում է միայն տալ մեզ ցուցումներ, թե երբ և ինչպես պետք է կենդանին ընդունի դեղորայքը:

Կարող եք հանգիստ զբաղվել Ձեր գործով, քանի որ մեր փորձառու աշխատակիցները կմոտենան Ձեր տուն և Ձեր կենդանուն մեքենայով կտեղափոխեն կենդանիների թագավորություն: Անհրաժեշտ է միայն զանգահարել մեզ և ասել հասցե և ժամ մոտենալու համար:

Wejeco կենդանիների հյուրատունն առաջարկում է կենդանիներին 3 սրահ անմոռանալի երեկույթի համար: Շները բաժանվում են ըստ իրենց չափսերի: Մեծ շներին, բնականաբար, բաժին են ընկնում մեծ սրահները: Ասում են ` “Խիզախ՛ր կամ հեռացի՛ր”: Իսկ մենք ասում ենք` “Խիզախի՛ր և արի՛ Wejeco”: Երեկույթից հետո յուրաքանչյուր կենդանու ուղեկցում ենք իր սենյակ՝ եզրափակելու օրը համեղ հյուրասիրությամբ և անուշ քնով:

Wjeco-ն տրամադրում է ամենաբաձր որակի անկողինը և ծածկոցները Ձեր կենդանուն: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ որոշ կենդանիներ չեն հարմարվում փոփոխություններին, այդ իսկ պատճառով կարող եք միանշանակ բերել ցանկացած իր, որը հատուկ նշանակություն ունի Ձեր կենդանու համար և կարող է նրան երջանկացնել:

Պարզապես զանգահարե՛ք մեզ այս համարին ` +374 55 441115 կամ այցելեք մեր ընդունարան և տեղեկացրե՛ք մեր աշխատակիցներին, թե երբ եք ցանկանում բերել Ձեր կենդանուն:

Փաստաթղթեր